Դեկտեմբերի 12-ին «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները հանդես կգան համատեղ հայտարարությամբ: «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով երեք կուսակցությունների պայմանավորվածություններին, ասաց, թե դրանք ոչ միայն 2017-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար են, այլև ավելի երկարատև համագործակցության:
Էդմոն Մարուքյանը չպատասխանեց հարցին, թե «Ժառանգություն» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններին դիմե՞լ են համագործակցելու նպատակով: Նա խորհուրդ տվեց հարցն ուղղել այդ կուսակցություններին: «Ես կարող եմ պատասխանել միայն «Լուսավոր Հայաստանին» և այն ուժերին վերաբերող հարցերին, որոնց հետ համագործակցում եմ»,- եզրափակեց Էդմոն Մարուքյանը